Բնագիտական գործունեություն

0 comment

Այսօր իրականացվեց համատեղ նախագիծ Արևմտյան դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորողների և Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողների հետ: Այցելեցինք Միջին դպրոցի ֆիզիկայի լաբորատորիա, որտեղ 8-րդ դասարանի սովորողները ընկեր Գայանեի հետ մեզ ծանոթացրեցին անվտանգության կանոններին, ուսումնասիրեցինք մի քանի քիմիական և ֆիզիկական երևույթներ: Կատարեցինք փորձեր:

0 comment

Արևմտյան դպրոց-պարտեզում շարունակվում է «Սերմնացան» նախագծի իրականացման աշխատանքները: Սովորողներն աշխատում են եռանդով ու մեծ ոգևորությամբ:

0 comment

Բնագիտության ֆլեշմոբի հարգելի՛ մասնակից.

Սեղմիր հղումը, բացված էջում լրացրու քո տվյալները: Յուրաքանչյուր հարցի համար ընտրիր ճիշտ պատասխանը: Աշխատանքն ավարտելուց հետո սեղմիր վերջին կապույտ կոճակը (готово): Տարբերակի բոլոր հարցերին պատասխանելը ցանկալի է, բայց պարտադիր չէ: Պատասխաններն ընդունվում են մինչև ժամը 24:00:

Առաջին մակարդակ

0 comment

Այսօր Արևմտյան դպրոց-պարտեզում մեկնարկեց «Հին օրերին նոր կյանք ու շունչ» և «Բույսերի խնամք» նախագծերը համատեղ:

0 comment

Այսօր Արևմտյան դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորողները իրականացրեցին «Բույսերի խնամք» նախագիծը: Միլենան իր ձևավորած թաղարում տնկեց կալանխոե տեսակի սենյակային բույսը, իսկ ընկերները նրան օգնեցին, տղաները փխրեցրեցին հողը, աղջիկները լցրեցին թաղարի մեջ, իսկ Միլենան տնկեց ու ջրեց: Մյուսները ջրեցին չոր բույսերը, իրենց աշխատանքից գոհ օրն ավարտեցին լավ տպավորություններով:

0 comment

Բոլորը շատ ոգևորված մասնակցում էին, տալիս խառը հարցեր, առաջարկում նոր լուծումներ: Աշխատանքը գրավիչ էր, իսկ թաղարների այսպիսի ոճը նորամուտ էր կրթահամալիրում:

0 comment

Բնագիտության ֆլեշմոբի հարգելի՛ մասնակից.

Սեղմիր հղումը, բացված էջում լրացրու քո տվյալները: Յուրաքանչյուր հարցի համար ընտրիր ճիշտ պատասխանը: Աշխատանքն ավարտելուց հետո սեղմիր վերջին կապույտ կոճակը (готово): Տարբերակի բոլոր հարցերին պատասխանելը ցանկալի է, բայց պարտադիր չէ: Պատասխաններն ընդունվում են մինչև ժամը 23:00:

0 comment

Արևմտյան դպրոց-պարտեզում այսօր մեկնարկեցին «Դդմացան» և «Բույսերի խնամք» նախագծերը: Մասնակցեցին 4-5-րդ դասարանների բոլոր սովորողները:

Pages

Subscribe to Բնագիտական գործունեություն