Ծննդյան տոն

1 comment

 Շնորհավոր ծնունդդ, մեր լավ ու բարի Ռոբերտ ջան: Քեզ շատ-շատ ենք սիրում: Միշտ ժպտա, լավ սովորիր, եղիր շրջապատված քեզ սիրող մարդկանցով, հավատարիմ ու քեզ պես խենթ ու ժպտերես ընկերներով, երազանքներդ թող կատարվեն: 

0 comment

Լավագույն ու ամենապայծառ ծննդյան տոնն ենք մաղթում քեզ, Էրիկա ջան: Հաճախ ժպտա, եղիր ավելի ուրախ, թող բոլոր երազանքներդ իրական դառնան: Շնորհավոր:

0 comment

 Մեր լավ, անուշ աղջիկ, պայծառ, արևից էլ վառ Անուշիկ ջան, ծննդյանդ տոն օրը շնորհավոր: Թող էներգիադ ու վառ ժպիտդ վարակիչ լինեն ու միշտ քեզ ուղեկցեն: Ախր շատ ենք է քեզ սիրում, ա՜յ գարուն աղջիկ: 

0 comment

Մեր շատ սիրելի ընկեր Հասմիկ,շնորհավո՜ր տոնդ:Սրտանց քեզ ենք հղում ամենաանկեղծ մաղթանքները:Նորից շնորհավո՜ր  և ուրախ ծննդյան օր՝ լի ամեն տեսակ հետաքրքիր անակնկալներով,անկեղծ ժպիտներով ու երջանկության վայրկյաններով:Թող քո կյանքի բոլոր օրերը հաջողակ ու ժպիտով լեցուն լինեն ու ոչ մի երազանք  անկատար չմնա: Սիրի՛ր և եղի՛ր սիրված:

Մենք քեզ շա՜տ-շա՜տ-շա՜տ սիրում ենք:

0 comment

Տոնդ շնորհավոր մեր լավ ընկեր:Մաղթում ենք քեզ առողջ, անհոգ, երջանիկ տարիների կյանք: Անհոգ ու խաղաղ մանկություն, միշտ ժպտա: Մենք քեզ շատ ենք սիրում:

4 comment

 Մեր անուշիկ Լաուրա ջան,  շնորհավոր ծնունդդ։ Միշտ ժպտա, այդպես  աշխույժ եղիր, շրջապատված ընկերներովդ։ Համբուրում  ենք քեզ։

Pages

Subscribe to Ծննդյան տոն