Գրադարան-ընթերցարան

0 comment



Մեծ պահքի ժամանակ հրաժարվում են կենդանական ծագում ունեցող սննդամթերքից:

Այդ թվում են՝ մսամթերք, Կաթնամթերք, Թռչնեղեն, Ձու, Ձկնեղեն:

0 comment

 Մեծ պահքի հինգերորդ կիրակին ունի արարչության հինգերորդ օրվա ու այս կյանքի հինգերորդ դարի խորհուրդը և կոչվում է «Դատավորի կիրակի»: Այս անունը նույնպես վերցված է այդ օրն ընթերցվող Ճաշու Ավետարանից: Այստեղ խորհրդավոր կերպով պատմվում է, որ Աստված՝ արդար Դատավորը, ամբողջ մարդկային բնության վրա միտքը որպես դատավոր հաստատեց՝ արդարությամբ դատելու Քրիստոսի օրինակով, սակայն այս դատավորը, լինելով անպատկառ և չունենալով Աստծու սուրբ երկյուղը, չէր տեսնում զրկվածի դատը: Այդ պատճառով մեր այրի հոգիները պաղատում են անմահ Փեսային՝ Աստծուն, Տիրոջ իրավունքն ուսուցանել այս դատավորին՝ արդար դատաստան տեսնելո

1 comment

Դե շտապեք ընթերցասրահը ձեզ է սպասում...

0 comment

Էդիթ Պրինտը առաջարկել է «Աշխարհի իմաստուն հեքիաթների շարք» անվանմամբ մրցույթ:

0 comment

5-1 դասարանի սովորող Օվսաննան ընթերցասրահին գիրք նվիրեց՝ Հ. Թումանյանի «Փիսիկի գանգատը», որը շատ գեղեցիկ ու պատկերազարդ է:

Մյուս երկու գրքերով ընթերցասրահը հարստացավ արդեն իսկ ձևավորված լավ ու բարի ավանդույթի շնորհիվ. ցանկացած միջոցառումից հետո Տիգրան Հայրապետյան գրադարանի կողմից ընթերցասրահները նվեր գրքեր են ստանում, այս անգամ էլ  նվերները ստացանք մեր հմայիչ տիկին Նոննայի կողմից: Գրքերից մեկը Գրիմ Եղբայրների «Հեքիաթներն» է, մյուսը ՝ Ջերալդ Դառռելլի «Ամբողջ աշխարհով»-ը ռուսերեն լեզվով:

 Համեցեք ընթերցելու, գրքերը սպասում են իրենց հավատարիմ ընթերցողներին...

0 comment

 «Ժամանակակից սեբաստացիներ.Ճանաչում ենք» նախագծի նպատակը մեր կողքին ապրող, գործունեություն ծավալող, կրթահամալիրյան կյանքում նշանակալի փոփոխություններ ու ձեռքբերումներ գրանցած  սեբաստացիներին ճանաչելն է: Ճանաչել ու գնահատել այն մարդկանց ում աշխատանքը անհատնում է:

Ուրբաթ օրը ՝ մարտի 14-ին էլ տեղի ունեցավ այս նախագծի ևս մեկ հանդիպում, որը թույլ տվեց ճանաչելու, նորովի բացահայտելու մի մարդու՝ առանց ում կրթահամալիրը պատկերացնելը փոքր-ինչ դժվար է:

Աիդա Պետրոսյան - մարդ, ում հոգում  թաքնվել է հավերժական մանկությունը:

1 comment

 Հաաաամոոոոոոոով տիկին Աիդա.....

0 comment

Ճանաչում ենք ժամանակակից սեբաստացիներին» նախագծի հրավերն այս անգամ Դպրոց-պարտեզի ընթերցասերներինն է: Այս ուրբաթ ՝ մարտի 14-ին, ժամը 14:00-ին, Մայր դպրոցի Մեդիա դահլիճում ճանաչելու և նորովի բացահայտելու ենք Աիդա Պետրոսյանին: Ցանկացողները կարող են ներկայանալ  գարնանային բարձր տրամադրությամբ և ամենախենթ ու հետաքրքիր հարցերով:

Pages

Subscribe to Գրադարան-ընթերցարան