5 տարեկաններ

0 comment

 Սուրբ Հարության տոնի՝ Զատկի ծեսի խորհուրդը շատ խորիմաստ է և 5-6 արեկանների զարգացման ծրագրում ուսուցումը պետք է հասցնել մատչելիության ամենապարզ աստիճանին. սովորողների տարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով՝ նպատակահարմար է տոնի խորհուրդի մասին զրույցը սկսել սովորողներին հետաքրքիր , նրանց կենսակերպից, հմտություններից, կարողություններից բխող գործունեության ձևերից: Ավելի նպատակահարմար է տոնի բովանդակությունը ներկայացնել տոնի խորհրդանիշներ հանդիսացող բաղադրիչներից՝ ձու, զատիկ, ածիկ: Դրանց շուրջ կառուցել Զատկի տոնի խորհուրդի բովանդակային զրույցը:

0 comment

 Հինգ- վեց տարեկանների խմբում իրականացնում ենք խաղ-գործունեությամբ նախագծային ուսուցում: Ուսուցման հիմքում այն խաղ-գործունեության ձևերն են, որոնք ներառում են շարժում, ռիթմիկա, ստեղծագործական երևակայություն, հետազոտական կարողությունների ձևավորում:

Ներկայացնում ենք մեր հնարագետների խաղընթերցանության փոքրիկ գաղտնիքները:Նյութը՝ դասարանական բլոգում:

0 comment

 Հինգ-վեց տարեկանների տառաճանաչության, ընթերցանության խրախուսման կարևորագույն գործոններից է խաղուցուցմամբ, տեխնոլոգիական հնարամտությամբ ուսուցումը: Կարևոր է , երբ տառաճանաչության այս ընթացքը իր բովանդակային կազմակերպմամաբ չի դառնում գերնպատակ, այլ սովորողի իրական, հուզական, հետազոտական ապրումի մեջ մի խաղի բաղադրիչ է դառնում, կապվում նրա գործունեությանը ու այդպես ընկալվում , չի առանձնացվում որպես առանձին խնդիր:

Ամբողջական նյութը՝ դասվարի բլոգում:

Pages

Subscribe to 5 տարեկաններ