5 տարեկաններ

0 comment

Ինչ կանեին վեց  տարեկանները , եթե...

0 comment

 Խաղ-ռիթմիկան Զանգվի ափին նախագծի շրջանակներում՝ այսօր մի խումբ տարատարիք սեբաստացիներով ճամփորդեցինք դեպի Զանգվի կիրճ: Ճիշտ են ասում՝ լավ է, մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել:

Տեսնելուն պես սիրահարվեցինք, հարազատի պես ցավեցինք անխնամ միջավայրի համար, սրտացավ տան տիրոջ պես գործի անցանք և սկսեցինք տարածքի ուսումնասիրությունն ու մաքրությունը:

0 comment

Ներկայացնում են՝ 5 տարեկանները։

0 comment

 Անսահման ու յուրահատուկ են Ջանի Ռոդարիի ստեղծագործություններից ստացած հմտություններն ու կարողությունները: Այնքան մատչելի, բայց միևնույն ժամանակ այնքան խորքային ու անձնային, որ նպաստում են յուրաքանչյուր սովորողի անհատական հետաքրքիքրությունների,հույզերի, կենդանի ապրումի իրական զարգացմանը . ու երբ դառնում ես դրա կրողը, սկսում ես մտածել ստեղծագործաբար, երևակայակել անսահման , արդեն կարևոր չէ , թե որ հեղինակի որ ստեղծագործությունն է, այն դառնում է գործիք և միտքն է աշխատեցնում, կախարդական բանալու պես բացում է բոլոր դռները:

0 comment

 Ռոդարի, Աղայան ուսումնական նախագծի շրջանակներում այսօր սովորողների հետ քննարկեցինք Ջաննի Ռոդարի «Երկիր, ոչ մի սուր բան չկա», «Երկիր, որտեղ բոլոր մարդիկ կարագից են» պատմվածքները:

Ստեղծագործության շուրջ քննարկումից հետո, որոշեցինք պատկերել մեր երկիրը և գովել այնպես, որ ընկերները ցանկանան գալ մեր երկիր:

Մեր երկրները փակցրեցինք երկրագնդի շուրջ և ահա սկսվեց ամենահետաքրքիր գովքապտույտ ճամփորդությունը:Նյութը՝ դասարանական բլոգում:

Pages

Subscribe to 5 տարեկաններ