5 տարեկաններ

0 comment

 Հինգ - վեց տարեկանների հաշտ ու սրընթաց մոլորակում այսօր լուսաբաց բերեց ոչ թե ծուղրուղուն , այլ խխունջ խանումը:

Բարի օրը սկսեցինք խխունջ խանումին ուսումնասիրելով :

Բնասեր մեր խելքոները հենց էնպես համոզվողներից չեն, սեփական փորձով տեղում որոշեցին փորձ անել, բացահայտել խխունջին, ընկերանալ:

Խխունջընկերոցին՝ դասարանական բլոգում:

0 comment

Համաձայն հետազոտողի նախագծի , երկու օր շարունակ նախապատրաստվում էինք կրտսեր և ավագ սեբաստացիների սովորող սովորեցնողի , սեբաստացի ճամփորդի խիզախումին: Վերջապես, այսօր մի խումբ տարատարիք սովորողների հետ ուղևորվեցինք դեպի Ջրվեժի արգելոց: Նպատակն էր ամփոփել մայիսյան հավաքի մեր ձեռքբերումները, հանպատրաստից խաղ-հորինումով փոխանցել կրտսեր ընկերներին հմտություններ և կարողություններ:Դասարանական բլոգում ներկայացնում ենք ճամփորդության նախագիծը,

0 comment

Ջրվեժի արգելոց ճամփորդության նախագծի շրջանակներում ՝ մեզ այցելեցին 3-րդ դասարանի սովորողները: Վեց տարեկաններին սովորեցրին տեղեկություններ փնտրել համացանցից : Երրորդ դասարանցիների հետ որոնեցին, գտան դյուրըմբռնելի տեղեկություններ՝ հեռավորության, տեղանքի պայմանների, հարևան տարածքների մասին, մշակեցին և պատմեցին կրտսեր ընկերներին:

0 comment

 Մայիսյան հավաքը հնարավորություն է տալիս սովորողներին ներկայանալու ձեռք բերած հմտություններով և կարողություններով: Սովորողներն առավել ինքնակազմակերպ են դառնում և ազատ ընտրությամբ կազմակերպում են գործունեության այն ձևը, որն իրենց համար այդ պահին առավել հետաքրիր է:

Իրենց մեկ տարվա հասունության, ձեռքբերումների, հմտությունների մասին են պատմում մեր արդեն վեց տարեկանները:Թողարկումը՝ դասարանական բլոգում:

0 comment

 Մայիսյան հավաքին իրենց հասունության ցուցանիշն են ներկայացնում հինգ-վեց տրեկանները: Բացօթյա խաղ-գործունեության միջոցով ներկայանում են իրենց ձեռք բերած հմտություններով և կարողություններով: Նյութը՝ դասարանական բլոգում:

Pages

Subscribe to 5 տարեկաններ