Հիանալի կենդանիներ են գայլերը

  Շիկահեր գայլերը կաթնասուն կենդանիներ են:Նրանց մարմնի երկարությունը 1 մետրի է:Ունի կարմրագազարագույն երանգ: Բնակվում է հարավային Ասիայում:Շիկահեր գայլին անվանում են նաև կարմիր գայլ:Կարմիր գայլը կամ ասիական վայրի շունը  բարեկամ է հանդիսանում շնագայլերին, սակայն չափերով զիչում է վերջիններիս: Մարմնի երկարությունը ոչ ավելի քան 55սմ:Արուները կշռում են 15-20 կգ, էգերը` մինչև 13կգ:Կարմիր գայլը արագաշարժ է, ունի զարմանալի, համարյա կատվային, պլաստիկա և շարժումներ: Նրանք շրջում են ոհմակներով.մեկ ոհմակում ամենաշատը լինում են 28-30 գայլ, ներառյալ նաև ձագերը, որոնց քանակը 12-ի:Շիկահեր գայլերը բազմանում են շնորհիվ նրանց բարեկամական վարքագծի (օրինակ խմբակային խաղերը):Երբ շիկահեր գայլերը ոգևորվում են, արձակում են մի շարք ոչ շատ աղմկոտ ձայներ և այնքան հաճախ, որ նմանվում է զրույցի:Հնդկաստանի գիտնականներն եկել են այն եզրակացության, որ շիկահեր գայլը ավելի լավ որսորդ է քան ընձառյուծը կամ վագրը:Վայրի ցլերն ու նույնիսկ փղերը հատնաբերելով շիկահեր գայլերի ոտնահետքերը անհանգստություն են ցուցաբերում: Շիկահեր գայլեը կարողանում են մագլցել ծառեր և հարձակվել վագրի վրա:                                                                                                                                                                                                                                                                                                                                      Բոշավոր գայլ

 

 Բոշավոր գայլը մսակեր կաթնասուն կենդանի է: Մարմնի երկարությունը հասնում է 120սմ: Բաշավորներն ունեն դեղնագազարագույն երանգ: Բնակվում են կենտրոնական և հարավային Ամերիկայում: Բաշավոր գայլերը ապրում են միայնակ: Սնվում է տարբեր տեսակի մանր կենդանիներով, որսը անում է գրեթե միշտ միայնակ: Արտաքին տեսքից բաշավոր գայլը նման է աղվեսի: Հարավ-ամերիկյան տեսակներից բաշավոր գայլը ամենախոշորն է: Այս տեսակն ընդգրկված է միջազգային կարմիր գրքում: Բաշավոր գայլին դժվար է հանդիպել բնության մեջ: Նրանք որսորդական տարածքներում հայտվում են միայն մառախուղի ժամանակ:


                                                                            Գայլ-բնավորություն


Գայլը իմ ամենասիրելի կենդանին է: Ամեն ինչից զատ,բոլոր կենդանիներից վեր ես գայլ եմ սիրում:Կյանքի նրանց մոտեցումը ինձ շատ հոգեհարազատ է: Նույնիսկ գայլերից շատ բան եմ սովորել:

Բացի հենց գայլ կենդանուց,կա մարդկանց խումբ,որոնց կոչում են "գայլ մարդիկ": Այդ մարդիկ իրենց բնավորության մեջ ունենում են որոշակի գծեր,որոնք համընկնում են գայլերի բնավորությանը:Բացի այդ, "գայլ" են կոչում նաև ուժեղ բնավորությամբ մարդկանց: Մեզ շատ ծանոթ է օրինակ." Իրա գործում գել ա"   բառակապակցությունը,որը հենց վկայում է այդ մասին: Այս թեմայի մասին շատ կարդալուց հետո,որոշեցի ինքս էլ անդրադառնալ սրան:Եկեք այս անգամ քննարկենք գայլ-մարդկանց  գայլ-բնավորությունը,քանի որ  այսպիսի մարդիկ իրոք հետաքրքիր են: Միգուցե ձեր մեջ թաքնված գայլ կա իսկ  դուք չգիտեք այդ մասին:  

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար