Մեր ձկնիկներն իրենց զգում են ծովում

Մենք վայելում ենք ամառային արձակուրդը, բայց մեր ձկնիկներն արդեն մեզ կարոտել էին: Մենք այդ հասկացանք, երբ ակվարիումի ջուրը փոխեցինք: Ջուրը շատ էր տաքացել: Երբ տեսանք ոսկե ձկնիկներին ակվարիումի քարերին պառկած, հասկացանք, որ նրանք սառը տեղ են ուզում (մեզ նման): Չէ որ ոսկե ձկնիկները սառը ջրի ձկներ են: Այսպիսով, ջուրն արդեն մաքուր է, ձկներն իրենց լավ են զգում, մենք` նույնպես:

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար