Փոքրիկ սիրտս ու՞մ նվիրեմ

 Ստեղծագործում է Էրիկ Աղախանյանը

Թվում է, թե սիրտը փոքր է և իր մեջ կարող է տեղավորել միայն  մի քանի մտերիմ մարդու, բայց երբ սկսում ես սիրել մարդկանց, տեսնում ես, որ սիրտը սահմաններ չունի։ Ինձ թվում է՝ երջանիկ է այն մարդը, ով ստիպված չի լինում որոշ մարդկանց սրտից հանել։ Սրտից հանում ես այն մարդկանց, որոնք սխալմամբ են  տեղ գրավել այնտեղ։ Ես ուզում, որ իմ սրտում տեղ գրաված մարդիկ երբեք այնտեղից դուրս չգան, այլ ես ստիպված լինեմ միշտ մեծացնել այն տեղը, որը նրանք գրավում են իմ փոքրիկ սրտում։ Որոշել եմ իմ սիրտը նվիրել լավ մարդկանց, ովքեր երբեք չեն փորձի փոքրացնել այն մտերիմներիս փոքրիկ անկյունը, որոնք արդեն իսկ տեղ ունեն իմ սրտում։

Լուսանկարը՝ Էրիկի մայրիկի ֆեյսբուքյան էջից

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար