Փոքրիկ սիրտս ու՞մ նվիրեմ

 Ստեղծագործում է Հրանտ Խաչատրյանը

Իմ սրտում կան շատ-շատ մարդիկ` մայրիկս, հայրիկս, պապիկս, տատիկս և մնացած բոլոր բարեկամներս ու ընկերներս։ Լավ մարդը հեշտությամբ կարող է տեղ զբաղեցնել  ցանկած մարդու սրտում։ Օրինակ մեր հարևանուհին՝ Արմիկ տատիկը, ինձ արյունակցական բարեկամ չէ, բայց մեկ է՝ նա իմ սրտի մեջ մեծ տեղ ունի։ Այն մարդկանց, որոնց ես ծնված օրվանից ճանաչում ու սիրում եմ,  իմ սրտից հանելը այնքան էլ հեշտ չէ։ Մարդը սիրտը կարող է այնքան մեծացնել, որ աշխարհի բոլոր մարդիկ տեղավորվեն և այնքան կարող է փոքրացնել, որ փոշու հատիկն էլ չմտնի։ Դա կախված է՝ մարդու մեջ ինչքան սեր կա։

Լուսանկարը՝ Հրանտի մայրիկի ֆեյսբուքյան էջից

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար