Տեխնոլոգիան, կերպարվեստը կրթահամալիրում

 Տեխնոլոգիան, կերպարվեստը կրթահամալիրում, Արևմտյան դպրոց- պարտեզ

Տեխնոլոգիա 4-5-րդ դասարաններում, 8 ժամ, դասավանդող՝ Զարուհի Ոսկանյան

Դպրոցի ղեկավարի տեղեկանքը

  1. Սեպտեմբեր-նոյեմբերի տեխնոլոգիական՝ պարտիզապուրակային, միջավայրի ձևավորման և բարեկարգման նախագծերը, արդյունքները

միջավայրի ձևավորում. 

Տեխնոլոգիա, դիազայնի ընտրությամբ խումբ՝ Զառա Ոսկանյան

Դիզայնի ընտրությամբ խումբ՝ Թերեզա Թումանյան, շաբաթական 4 ժամ

 

Զառա Ոսկանյանի բլոգը  լավ վիճակում է, անընդհատ թարմացվում է: Զառան հետաքրքիր մտքեր ունեցող, պարզ լուծումներ փնտրող դասավանդող է, իրականացրած աշխատանքների ընթացքը, նախագծերի արդյունքները տեսանելի են բլոգում: Նախագծեր բաժնում հրապարակված են իրականացրած և դեռ իրականացվելիք նախագծերը: Բլոգն ունի արխիվ, բաժիններ, որոնման տեղ, օրացույց: Նախագծերից և արդյունքներից բացի հրապարակված է տարբեր սեմինարների, դասընթացների մասնակցության մասին պատում: Բլոգի բաժինների դասավորությունն, ըստ իս, այնքան էլ հարմար չէ նյութ փնտրելու, նայելու համար:

 

Թերեզա Թումանյանի բլոգը լավ վիճակում է, տեսանելի են նախագծերը, սովորողների բլոգներից նախագծային աշխատանքների հղումները հավաքված են, կան լուսաբանումներ մասնակցած այլ գործունեությունների մասին(օրինակ՝ պարտիզապուրակային աշխատանք): Բաժինների դասավորությունը Զառա Ոսկանյանի բլոգի պես, որին այնքան էլ կողմ չեմ: Արևմտյան դպրոց բաժնում ներկայցված է Արևմտյան դպրոցի ընտրությամբ խմբի հետ իրականացրած նախագիծը, արդյունքները:

 

3. Կերպարվեստի- տեխնոլոգիայի դասավանդողների վարած ուսումնական ճամփորդությունները. նրանց մասնակցությունը այլոց ղեկավարած ճամփորդություններին:

 

Կերպարվեստ-տեխնոլոգիայի դասավանդողներ

  1. Արտադրությամբ ուսուցման արդյունքներ

Ուսումնական կենտրոնի ղեկավարի տեղեկանք

  1. Սեպտեմբեր-նոյեմբերի ուսումնական պլեներ, ցուցահանդես, այլ

2. Տեխնոլոգիայի, դիզայնի, կերպարվեստի լրացուցիչ կրթություն

Գրասենյակի ղեկավարի տեղեկանքը

  1. Սովորողների ընտրությամբ կերպարվեստի-դիզայնի-տեխնոլոգիայի դասընթացների խմբեր, ծրագրեր
  • 1.1 դասարան, 13 սովորող
  • 2.1 դասարան, 6 սովորող
  • 2.2 դասարան, 12 սովորող
  • 3.1 դասարան, 10 սովորող
  • 3.2 դասարան, 15 սովորող
  • 4-5-րդ դասարաններ, 26 սովորող 

1-3-րդ դասարաններում մեկ խմբում տարատարիք սովորողներ են, դասավանդում է Զարուհի Ոսկանյանը, 4-5-րդ դասարաններում դիզայնի երկու խումբ է, դասավանդում են Զարուհի Ոսկանյանը և Թերեզա Թումանյանը:

 

2. Ծրագրեր, նախագծեր

1. Սովորողների բլոգների ուսումնասիրություն, սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին բլոգներում աշխատանքների հրապարակում, նախագծերի ցուցահանդեսների, պլեներներ նախապատրաստում
 
 

· Սովորողներից բոլորի մոտ բաժինները առկա են, վերջին նյութը հրապարակվել է այսօր:

· Սովորողների բլոգներում առկա չէ առանձին նախագծերի բաժին, բայց յուրաքանչյուր առարկայից նախագծի ընթացքը, ծրագիրը, լուսաբանումը և հաշվետու նյութերը առկա են:

· Բոլորի մոտ նշված է իրենց անուն ազգանունը, մի քանի սովորողնի մոտ առկա չէ դպրոցի անվանումը

· Հատկապես ակտիվ լուսաբանում են իրենց բլոգներում 5-րդ դասարանի մի խումբ աղջիկներ, քանի որ միշտ ակտիվ մասնակցում են բոլոր պլեներներին, անգամ իրենց կրտսեր ընկեր ՝ 5տարեկանների հետ պլեներից հետո իրենց դիտարկումներն էին բլոգներում ներկայացրել:

· Վերջին ցուցադրությունը, որին մասնակցել են Արևմտյան դպրոցի սովորողները «Ներգրավվածություն» ցուցադրությունն է եղել, որը լուսաբանվել է Արև Սուքիասյանի կողմից և ֆոտոշարը տեղ է գտել կրթահամալիրի տնօրենի բլոգում:

· Բլոգների հարցում մի փոքր թերանում են Վարսիկ Հակոբյանը և Հայկ Սոմունջյանը, ովքեր ունեն լսողության խնդիրներ, և Ալիսա Խաչատրյանը, ով ունի մոտորիկայի զարգացման հետ խնդիրներ:

Իռեն Կարապետյան

Արև Սուքիասյան

Աստղիկ Հակոբյան

Վիկտորյա Հովհաննիսյան

Էլեն Հովհաննիսյան

Անժելիկա  Սիմոնյան

 

 
 

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար