Ուսումնահայրենագիտական ճամփորդություն Թալին-Արուճ- Դաշտադեմի ամրոց երթուղով

Նոյեմբերի 25-ին Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողների  հետ մեկնեցինք Արգածոտնի մարզ՝ Թալին-Արուճ-Դաշտադեմի ամրոց երթուղով:  Եղանակը բարենպաստ էր՝ արևոտ ու ճամփորդին հովանավոր: Սովորողները պատրաստվել էին ճամփորդությանը նախապես. ուսումասիրել էին բերդերի կառուցվածքը, այցելվող վայրերի մասին յուրաքանչյուրը տեղեկություններ էր հավաքել և տեղադրել իր բլոգում, ինչպես միշտ ենք անում:

Ճանապարհից մի փոքր շեղվեցինք, քանի որ Շամիրամ գյուղ  էլ մտանք, որը նախատատեսված չէր ծրագրով: Տեսանք Շամիրամի ամրոցի ավերակները, որոնց տարածքում՝  տեղի բնակիչները, ովքեր հիմնականում եզդիներ էին, անասնագոմի ու աթարը ամբարելու տարածքի էին վերածել:  Սովորողները հատկապես անհամբեր սպասում էին  Դաշտադեմի ամրոց այցելությանը, քանի որ գաղտնուղով պետք է միջնաբերդ բարձրանային այն էլ լապտներների լույսի ներքո:

Ճամփորդությունը իսկապես տպավորիչ ու բացահայտումներով լի էր բոլորիս համար:

Տեսաֆիլմը դիտեք իմ բլոգում:

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար