Այցելություն և փորձի փոխանակում

 Արևմտյան դպրոցը հյուրընկալեց Լոռու տարածաշրջանի մանկավարժական աշխատողներին: 

Արդեն նախապես եղել էին Հյուսիսային դպրոցում, ծանոթացել կրթահամալիրում իրականացվող ծրագրերին: 

Հանդիպեցինք Արևմտյան դպրոցի մուտքի մոտ. հետաքրքիր և ամեն ինչով հետաքրքրվող մարդկանց խումբ էր: Մուտքի մոտ էր պարտիզպանների փոքրիկ ջոկատը և բակ-պարտեզի բարեկարգման գործունեություն էր ծավալել: 

Ագարակում թերապիայի պարապմունք էր. շրջեցինք, նայեցինք, քննարկեցինք: Ձիերի, թռչունների, շների հետ շփումն առաջին անգամ չէր, բայց դեռ չէին տեսել այդպես համակարգված և կոնկրետ գործունեություն իրականացնող կառույց: Նույնը նաև լողավազանում, հարցերը շատ էին՝ ամեն օր են լողում, ամբողջ ձմեռ է գործում, որպես լրացուցիչ դասաժամ է և այլն: 

Իսկ դպրոցում հասցրեցին ճաշակել փոքրիկ հայրենագետներիպատրաստած ազգային քաղցրավենիքը և զմայլվել կինո-ֆոտո ընտրությամբ խմբի նոր բացված լուսանկարչական ցուցահանդեսով: 

Գործունեություններ տեխնոլոգիայի և երաժշտության լաբորատորիաներում, թերապիա ներառված ամենօրյա գործունեության մեջ: 

Իսկ վերջում հավաք-քննարկում տեղի ունեցավ, որտեղ մասնակիցները պատմեցին իրենց տպավորությունների մասին: Այսպիսի ամբողջական, բազմաբնույթ , սովորողների հետաքրքրություններին համապատասխան գործունեություն իրականացնող ուսումնական ծրագրի առկայությունը զարմանալի էր: Ինչպես նշեց մասնակիցներից մեկը, կրթությունն իսկապես ներառական է, երբ կրթության հատուկ կարիք ունեցող սովորողը չի տարբերվում, ներառված է բոլոր գործունեություններում և  ոչ ոք դրան տարօրինակ չի նայում: 

Հարցազրույցը լսեք այստեղ:

Ձայնագրությունը և լուսանկարները՝ Արևիկ Սուքիասյանի և Լուիզա Եղիազարյանի 

 

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար