Օշական ուխտի ճանապարհը Կոմիտաս երգելով

«Կոմիտասյան օրեր»-ի ամփոփում նախագծով  սեբաստացիների մանկական, պատանեկան, ուսուցչական երգչախմբերը, դասավանդողներն ու տարատարիք սովորողները մեկնեցին Օշական ուխտի: Նպատակը Աշտարակ քաղաքի եկեղեցիներում, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Կոմիտասյան հակաբացիլի տարածումն էր: Աշնան գեղեցիկ գույները, Քասաղ գետի անխոնջ քրքիջը, սեբաստացիական անհոգնել շքերթը շարժական կտավ էր, որն ամենամաքուրն էր սփռում: Պարերգերը, աղոթքն առ Աստված, միասնական երգերը միայն ուժ ու միասնական ոգի են ներշնչում, բացիլներից ազատում ու աշնան  տաք գույների, ջերմ բերկրանք պատճառում բոլոր մասնակիցներին՝ ծանոթ ու անծանոթ:

Youtube: 

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար