Մանկավարժական աշխատողների օգոստոսյան ճամբար

Նոր ուսումնական տարին ենթադրում է աշխատանքային մի նոր ճանապարհ, նոր ընթացք: <<Իմացումի հրճվանք>> ծրագրով աշխատող մանկավարժների այսօրվա քննարկումը հենց ուղղված էր նոր ուումնական տարվա գործունեությանը: Օրվա քննարկման հիմնական թեմաներն էին՝

  •  Բլոգը պատրաստել 2017-2018 ուսումնական տարվա ուսումնական գործունեությանը՝ համապատասխանեցնելով դասավանդողի բլոգին ներկայացվող պահանջներին:
  • Կազմել դասարանական, խմբային ուսումնական օրացույցներ՝ հիմք ընդունելով կրթահամալիրի ուսումնական օրացույցը:
  • Բլոգում հրապարակել շուրջտարյա և ուսումնական առաջին շրջանի նախագծերը:
  • «Ուսումնական ամառ» նախագծի ամփոփում-հրապարակում բլոգում:

Քննարկման ընթացքում մեր աշխատակիցներից յուրաքանչյուրը իր գիտելիքով կիսվեց, որի արդյունքում կարգի բերեցինք ու համակարգեցինք մեր բլոգներն ու հրապարակած նյութերը: Քննարկեցինք նաև նոր ուսումնական տարվա նախագծերը: Դրանք այս օգոստոսյան ճամբարի ընթացքում ավարտուն տեսքի կբերենք ու կհրապարակենք: Մենք այսպիսին ենք. մոբիլ, բաց, ազատ ու ստեղծագործ:

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար