Պատրաստում ենք մրգային աղցան

 Մեր արևոտ լողափում օրը բավականին հագեցած է անցնում: Այսօր էլ որոշեցինք մրգային աղցան պատրաստել: Խոսեցինք մրգերի մասին, թե որտեղ են աճում, ինչ գուն ու համ ունի նրանցից յուրաքանչյուրը, ապա դանակով ու կտրատախտակով զինված՝ անցանք գործի:

Փոքրիկները,  աշխատասեր մրջյունների նման, հաճույքով կտրատում էին գույնզգույն մրգերը, վերջում էլ դրանք պատեցին անուշահամ խտացրած կաթով ու կերան:

Տե՛ս այստեղ

 

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար