Լողափը՝ ընթերցանության հարթակ

Այսօր՝ Արևմտյան դպրոցում, հանդիպեցին ամենաընթերցասեր լողորդները: «Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ իրականցվող «Ամառային ընթերցանություն» նախագիծը, հետաքրքիր ու արկածային օր էր նախապատրաստել իր հավատարիմ ընթերցողների համար: Մի քանի տարի անընդմեջ, ավանդույթ դարձած լողափնա ընթերցանությունը, դարձել է նախագծի անբաժան բաղակացուցիչ: Այս տարի նույնպես այն իրականացվեց կրթահամալիրի լողափնյա տարածքում: Ընթերցանություն և լող. ահա երկու կարևոր բաղադրիչ, որոնք հարկավոր են ամռան տապից չվախեցող ընթերցողների համար: Հյուրընկալության ընթացքում շրջայց կատարեցինք դպրոցով,  տարատարիք ու տարբեր դպրոցներից  նախագծին մասնակցող ընթերցասերները հաճույքով  ներառվեցին կրթահամալիրյան միջավայրում, գտան իրենց զբաղմունքը՝ շախմատ, ընթերցանություն, մինչև ողջ խմբի հավաքվելը: Նոր գրքի մասին զրույցից, կարծիքների փոխանակումից ու մրգի համտեսից հետո բոլորով միասին զովացան : 

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար