Հանդիպում-քննարկում

Երեկ կրթահամալիր էր այցելել ամերիկահայ Հովհաննես Քարտունյանը, ով Ամերիկայում գործող Կիլիկիա քոլեջի տնօրերնն է: Աշխատանքային այցով Քարտունյանը հաճախ է լինում Հայաստանում: Իրեն հետաքրքրում էր կրթահամալիրի գործունեությունը, հատկապես քոլեջում իրականացվող կրթական ծրագիրը: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ հանդիպումը տեղի ունեցավ Մայր դպրոցում: Մոտ երկու ժամ տևողությամբ հանդիպման ժամանակ քննարկվեցին կրթությանը վերաբերող մի շարք հարցեր: Հիմնական հարցադրումները վերաբերում էին արհեստագործական-տեխնոլոգիական կրթությանը, համատեղ գործունեությանը, կրթական փոխանակումներին: Պարոն Քարտունյանը չթաքցրեց, որ իրեն միշտ հետաքրքրել է կրթահամալիրում իրականցվող գործունեությունը: Դե իսկ Տիար Բլեյանին լսելը միշտ էլ հաճելի է և ուսուցանող: 

Քննարկումից հետո հյուրերը շրջեցին  Մայր դպրոցով՝ մարզական հատվածով: Եվս մեկ անգամ քոլեջում հանդիպելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: 

 

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար