Բանգլադեշյան պլեների հինգերորդ օր

Բանգլադեշյան պլեների հինգերորդ օրը լի էր հետաքրքիր իրադարձություններով՝ գունավոր, տարբերվող, օգտակար, զարմացնող:

Օրվա երաժշտական սկիզբը՝ «Սեբաստաիա» համերգասրահ: Երաժշտական փառատոն. դասարանական հաշվետու լսումներ: Մասնակիցների թվում էր նաև Սոնա Հովհաննիսյանը, ով սովորում է Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանում և հաճախում է ջութակի լրացուցիչ կրթության: 

Օրվա թատերական  հանդիպումը, ամբողջացավ ու կայացավ Արփի Սահակյանի մոնոներկայացմամբ: Հուզիչ, լուռ, ծով ասելիքով Արփին և ներկայացման բեմադրիչ ՝ Քնարիկ Ներսիսյանը, ներկաների հոգում հետաքրքիր զգացումների փոթորիկ առաջացրին, միևնույն ժամանակ հարցերի ու անհարց պատասխանների տարափ: Ստեղծագործության հեղինակն Արփին է, ով այս տարվա ընթացքում, մի քանի անգամ հանդես էր մոնոկերկայացումներով: 

Օրվա  ասուլիս՝ Մայր դպրոցի կենտրոնական ընթերցասրահ: Հանդիպման թեման՝ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» 2017թ. ծրագրով, Վրաստանի Ախալքալաքիի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցի սովորողների և ուսուցիչների խմբի եռօրյա սեբաստացիական հյուրընկալության ամփոփումն ու նոր համագործակցության եզրերի քննարկումն էր:

Օրվա վայելումը՝ Սունդուկյանի այգում «Գեղարվեստը կրթահամալիրում. համերգ-ցուցադրություն-ներկայացում» խորագրով: Գեղեցիկ ու զով երեկո, համեմված՝  պարերգերով, մեր վրաց հյուրերի անմոռանալի ու ինքնատիպ պարերով, կրթահամալիրյան երգչախմբերի ելույթներով:

 

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար