Հետաքրքիր հանդիպում-քննարկում

Թարգմանչական փառատոնի շրջանակում, ընթերցասրահում հանդիպում քննարկում էր կազմակերպված գրականագետ Հայկ Համբարձումյանի և թարգմանիչ Շուշան Կարապետյանի հետ: Հանդիպումը շատ հետաքրքիր էր: Ծանոթացանք հույն բանաստեղծ, նոբելյան մրցանակի դափնեկիր Օդիսսեաս Էլիտիսի «Քամին Աստվածամոր» հայերենով թարգմանված գրքին: Գիրքը թարգմանել էր Շուշան Կարապետյանը և իր թարգմանած գիրքն այնքան գեղեցիկ ներկայացրեց, որ ակամայից մեծ հետաքրքրություն առաջացրեց մեջս: Օդիսսեաս Էլիտիսի հետ կարող եք ծանոթանալ տիկին Նունեյի բլոգում:

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար