Թարգմանական ջոկատի ութերորդ օրվա մասին

Լիրա Խաչատրյան

Ճամբարային ութերորդ օրը արևմուտքի <<Թարգմանչասերներ>> մոտ անցավ շատ ուրախ և զվարճալի: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո գնացինք երկրորդ դասարանցիների մոտ՝ իրականացնելու <<Սովորող-սովորեցնող>>նախագիծը: Նրանց հետ անգլերենից հայերեն բանաստեղծություններ թարգմանեցինք: Այդ ընթացքում մի խումբ հինգերորդ դասարանցիներով գնացինք երգի սրահ և պատրաստվեցինք <<Ռեզոնանս>> երաժշտական փառատոնին: Հետո գնացինք բակ, մի մասը լող էր անում, իսկ մյուս մասը անգլերեն հետաքրքիր լոտո էր խաղում:

 

 

Անահիտ Մկրտչյան

Այսօր ճամբարային ութերորդ օրն էր: Առավոտյան ընդհանուր պարապմունք արեցինք և հետո գնացինք երկրորդ դասարանցիների մոտ՝ աշխատելու <<Սովորող-սովորեցնող>> նախագծի շուրջ: Միասին անգլերենից հայերեն բանաստեղծություններ թարգմանեցինք: Հետո գնացինք բակ և մի մասը լող արեց, իսկ մյուսները խաղացին անգլերեն հետաքրքրաշարժ լոտո: Այս ամենից հետո գնացինք երկրորդ դասարանցիների հետ թութ հավաքելու: Եվ այսպես վերջացավ իմ ճամբարային ութերորդ օրը:

 

 

Տիգրան Նազարյան

Հայկ Ղազարյան

 

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար