Ճամբարային առօրյան ներկայացնում է Լիրա Խաչատրյանը



Ճամբարային եռուզեռը Արևմտյան դպրոցում շարունակվում է։

 Առավոտյան, ընդանուր պարապունքից հետո, գնացինք դասարան, քիչ հետո էլ՝ բակ, ընթերցանության համար։ Հաճելի էր բացօդյա ընթերցանությունը։ Այս անգամ մեզ համար ընթերցում էր ընկեր Աստղիկ՝ մեր ջոկատավարը։ Ինձ բոլոր հեքիաթներն էլ շատ դուր եկան,շատ հետաքրքիր էին։ Ընթերցանությունից հետո մենք պետք է հյուրեր ընդունեինք։ Մեր հյուրերը՝ կրթահամալիրի Միջին դպրոցի պատմության դասավանդողներից մեկն էր՝ պրն. Տիգրանյանը և իր սովորողների խումբը, ովքեր մեզ համար հետաքրքիր քննարկում-ընթերցում-ներկայացում էին կազմակերպել։ Ժամանակը սուղ էր,մենք շտապում էինք ագարակ, այդ իսկ պատճառով մեր հանդիպումը հետաձգվեց։ Գնացինք ագարակ ՝ ձիավարության։ Շատ հավես էր, վարելու ընթացքում ձիուկին սիրում էի, բայց ընթացքում ձին իրեն կարելի է ասել ուժեղ թափահարեց, իսկ ես մի քիչ վախեցա։ Մեզ օգնում էին ագարակի աշխատակիցները։ Բոլորս վարեցինք և շտապեցինք դեպի դասարան, որտեղ մեզ պրն. Տիգրանյանի խմբի սովորողներից մեկը ներկայացրեց շատ հետաքրքիր պրեզենտացիա ՝ Ճապոնացիների, Չինացիների և Կորեացիների մասին։ Մի քիչ ծանոթացանք երկրների հետ։ Հարցեր տվեցինք, հարցեր տվեցին, կարծիք հայտնեցինք։ Այս ամենից հետո պատրաստեցինք պիցցա։ Ճամբարային օրվա երկրորդ մասըշարունակեցինք երկարօրյայում։

Մյուս օրերի մասին՝ բլոգում

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար