Նոր տարածքում՝ նոր ծաղկաստան

 Արդեն  երկու շաբաթից ավելի է՝ այս տարածքում ինտենսիվ աշխատանքներ են ընթանում: Կատարվում է՝ հողի հարթեցում, բարձրացող բույսերի ու թփերի տունկ, նոր ծաղկանոցային տարածքի ստեղծում: Տարածքում շիկահող է, գրունտային տարածք, որը իհարկե կրկնակի դժվարանցում է փխրեցման աշխատանքները և բույսերի զարգացման նպաստավոր պայմանների ստեղծումը: Էդմոն Փաշինյանի և սովորողների հմուտ և սրտացավ աշխատանքների շնորհիվ, Արևմտյան դպրոցի այգում առկա սևահողը մաղվեց և հավասարաչափ բաշխվեց շենքի հարակից՝ արդեն ծաղկանոցային տարածքում: Սիմոնյան Մարկի տատիկը մեզ էր ուղարկել ծաղիկներ, որոնք անձամբ Մարկը սիրով տնկեց: Մնում է բնակիչների մի փոքր ավելի ուշադիր ու հոգատար վերաբերմունքը՝ հրամայական վարվելակերպի  ու ծուլության փոխարեն:

Աշխատանքներին մասնակցել են այլ սովորողներ նույպես, պարզապես աշխատանքի ընթացքով տարված լինելու պատճառով՝ լուսանկարները քիչ են:

Նախագիծը պատրաստվում ենք ներկայացնել՝ «Էկոտուր 2017»-ին:

Նախագծի ղեկավար՝ Սոնա Փափազյան և Էդմոն Փաշինյան

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար