Ապրիլյան ծառատունկը Արևմուտքում

 Ապրիլի  24-ին Արևմտյան դպրոցում իսկական եռուզեռ էր: Դասավանդողներից, ծնողներից  և սովորողներից  կազմված խմբերը շրջապատել էին դպրոցի տարածքը, և յուրաքանչյուրն իր առաջադրանքը ստացած` աշխատում էր առանց հոգնելու: Աշխատում էին նույնիսկ ապագա կրտսեր սեբաստացիները: Ողջ օրվա ընթացքում տնկեցինք բարձրացող թփեր, ստեղծեցինք մորենիների պուրակը, հիմք դրեցինք մեր կանաչ ցանկապատի ստեղծմանը, ավելացրինք վարդենիներ, պնդուկենի և մի շարք այլ ծաղիկներ: Այժմ ունենք նոր և ավելի խնամված տարածք, որի խնամքն, իհարկե, պետք է դառնա ամենօրյա աշխատանք: Դե իհարկե', օրվա վերջում գոհացանք մեր ծառատունկով և հասկացանք, որ աշխատանքն անընդհատ է լինելու :

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար