Աղբից ազատված ու սեբաստացիական խնամքի ներքո ևս մեկ տարածք

 Արևմտյան դպրոցի դիմացի շենքի շրջակայքը եկար ժամանակ անխնամ վիճակում էր՝ անկյունային հարթակը  լի էր աղբով, մացառուտներով, մոշի անխնամ թփերով: Անցած տարվանից տարածքը սկսեցին խնամել-մաքրել սեբաստացի սովորողների հոգատար խմբերը,  «Ընկերություն» ջոկատը: Տիար Բլեյանի առաջարկով՝ տարածքը հարթեցվեց, հողի շերտ ավելացվեց, և այժմ ունենք այն ինչ ունենք՝ խնամված նոր ծաղկանոցի տարածք-դիտարան-հարթակ: Տնկեցինք բարձրացող թփեր, ծաղիկներ: Տարածքում շենքի կոյուղին է, որը նորոգման ենթակա է, այդ պատճառով մի հատված թողել ենք, որ նորոգումից հետո հողի շերտ ավելացնենք: Ընկեր Էդմոնի օգնությամբ հողի ճիշտ բաշխում արեցինք, ինչպես նաև  գերաններով անջատեցինք ճանապարհից, որպեսզի  փոքրիկ տարածքը էլ ավելի ցայտուն երևա և իրեն զգացնել տա, որ խնամեն, չաղտոտեն: Դեռ աշխատանք շատ կա: Ցանկանում ենք խոտածածկույթ ունենալ, տարածքը  ավելի գունավոր դարձնել, ծաղիկները շատացնել:

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար