Հայ-վրացական ջերմության օրեր

 Կրթահամալիրում վրացերենի օրերը, սպասված են՝ թե՛ սեբաստացիների, թե՛ գործընկեր վրացիների համար: Այս անգամ հիսուն հոգանոց խմբին հյուրընկալեցինք կթահամալիրում՝  ապրիլի 11-14-ը: Օրերն ու ծրագիրը այնքան հագեցած ու արագընթաց էին, որ  մեկ շնչով, մեկ օրվա զգացողությամբ անցան: Աղջիկներն ու պարուսույց Մայան հյուընկալվեցին Արևմտյան դպրոցի հյուրատանը, և ես ՝4-5-րդ դասարանի սովորողներիս մի խմբի հետ,  այդ չորս օրերը անցկացրի  իրենց հետ: Գեղեցիկ,  տպավորիչ ու հետաքրքրի օրեր: Ճամփորդեցինք Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե,  միասնական պարի և երգի ժամ ունեցանք, սպրոտով զբաղվեցինք ՝բաժանվելով մարզական ակումբների, Մոսկվայի տուն՝  ցուցահանդես գնացինք, քայլարշավ ունեցանք, ագարակում եղանք, կավով աշխատեցինք, միասնական գեղեցիկ համերգ-տոն ունեցանք: Հիմա, երբ թվարկում եմ այն ինչ հասցրել ենք այս օրերի ընթացքում անել, հասկանում եմ, որ իսկապես հագեցած օրեր են եղել: Ինձ համար էլ անչափ հաճելի էր լինել այսքան հավեսով լեցուն, հետաքրքրասեր ու տաղանդավոր մարդկանց ուղեկցողը: Իհարկե բաժանումը ամենահուզիչ պահն է, երբ չեն ուզում մեկնել, երբ գրկախառնվում են, երբ հասկանում ես՝ որ հասցրել ես այսքան կարճ ժամանակահատվածում ընկերանալ, հարազատանալ: 

Հ.Գ.- Հաջորդ այցի ժամանակ, մեկմեկու խոստացանք, որ անպայման ես էլ եմ պարելու իրենց հետ:

Նկարաշարը, թերևս լավագույն կերպով կներկայացնի քառօրյա տրամադրությունը:

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար