Բակային աշխատանքներ. շաբաթվա ամփոփում

 Հերթապահ խմբերի ամենօրյա աշխատանքը շարունակվում է: Մեծ թե փոքր խմբերով, աշխատանքի անընդհատությունը թույլ է տալիս  միջավայրի բարելավումը  արագացնե, և արդյունքը իհարկե՝ գոհացուցիչ կլինի: Արևմտյան դպրոցի հարևան շենքի փոքրիկ հողատարծքը, դեռևս 2016 թվականի ամռանը, դարձավ հոգատար սեբաստացի-երկրագործի ուշադրության ու խնամքին  արժանի մի տարածք: Ազատելով տարածքը՝ մոշի անհաջող աճած թփերից, աղբից, այժմ քիչ-քիչ, բայց  հաստատուն քայլերով, այգեպան Էդմոնի աջակցությամբ ունենում ենք ևս մի կանաչ տարածքի հեռանկար: Նախատեսում ենք տնկել բարձրացող թփեր և ունենալ ծաղկանոց՝ ամեն եղանակին ծաղկող ծաղիկներով: Իհարկե,  մի փոքր դժվարություն է իրենց ներկայացնում խնամքը, որովհետև անմիջապես ճանապարհին հարող տարածք է՝ փոշին ու աղբը անպակաս են, այնուամենայնիվ կարծում ենք՝ հոգատար աչքը, կանաչը ըդնունելի ձև դարձրած մարդը, անտարբեր չի կարող անցնել:  Նախատեսում ենք միասինական թփատունկ ունենալ մեր վրաց գործընկերների հետ այս շաբաթ: Շարունակելի....

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար