Անանյանների տոհմը

 Անանյանի հետքերով  գնալիս, լրիվ այլ աչքերով սկսեցի նայել այդքան սիրելի ու ծանոթ Դիլիջանին: Մտածում էի, որ ինչպես Թումանյանն է ազդվել ծննդավայրի շքեղ բնությամբ, ու դրա ազդեցության տակ  ձևավորվել է գրողի ճաշակը,  նույնը և Անանյանի մոտ է: Չէի սխալվում, իսկապես ծննդավայրը, որտեղ իհարկե ապրել է 20 տարի ընդամենը, այնուամենայնիվ Դիլիջանյան  բնաշխարհը իր ազդեցությունը թողել է գրողի գրական ճաշակի վրա: 

Ցավալի փաստ պետք է արձանգրեմ՝ դիլիջանցիներ կային, որ անգամ տեղյակ էլ չէին, որ Անանյանը ծնվել է Դիլիջանում: Մեզանից առաջին անգամ լսեցին այդ մասին:  Անանյանի ազգականուհին՝ տիկին Մարոն, ով աշխատում էր գադարանում, պարզվեց միայն ազգի հարսն է, այն էլ բավական հեռու ազգակցական ճյուղից, քիչ բան կարողացավ ասել Անանյանի մասին: Ասաց, որ այժմ Արգենտինայում ապրում ու ստեղծագործում է Անանյանական ճյուղի հետնորդներից՝  Միքայել Սերունց-Անանյանը, ով հավանաբար ժառանգելով գրականության հանդեպ սերը, նույնպես ստեղծագործում է, բայց չափածո: Պարոն Միքայելը խոստացավ հավելյալ տեղեկություններ փոխանցել մոտակա օրերս: Հուսամ՝ կկարողանանք ավելի շատ մանրամասներ իմանալ սիրելի գրողի մասին:  Նկարում տոհմածառն է, հենց պարոն Միքայելի կողմից գծագրված, ուսումնասիրված: Մյուս նկարում՝ Միքայել Սերունց-Անանյանը:

Ուսումնասիրության արդյունքներ.

Ղարաբաղի Տիզակ գավառի Մելիք-Ավանյանները այստեղ էին գաղթել Լոռու Արտու գյուղից: Նրանք 16-րդ դարում Լոռի գավառում հզորացած Լորիս-Մելիքյանների տոհմից էին: Մելիք -Ավանը (Եգանը)  հողային վեճ ուներ իր տոհմակից Մելիք-Էլիզբարի հետ: Չկարողանալով հաղթել ու հալածվելով նրանից, Մելիք-Ավանը իր ժողովրդի հետ գաղթում է Ղարաբաղի Տիզակ գավառի Տող գյուղ:

Հետագայում նոր բնակավայրում Մելիք-Ավանը այնքան է հզորանում, իշխանույթյունը ամրապնդում, որ  պարսից Նադիր շահի կողմից խանության աստիճան  է ստանում: Մելիք -Ավան-խանը մահանում է 1744թ./մոտավոր/: Նրան փոխարինում է ավագ որդին՝ Մելիք-Արամը, վերջինիս էլ կրտսեր եղբայր՝ Մելիք -Եսային:

Մելիք-Եսայու կրտսեր որդին Անանն էր, որ ծնվել էր 1750 թվականին: Անանի ավագ որդու/անունը հայտնի չէ/ 1800թվականին ծնվում է Հովհաննեսը: Մինչ այդ 1795-ին Աղա -Մահմադ խանի արշավանքից ավերվում են Ղարաբաղն ու Անդրկովկասը: Իրենց շխանությունը կորցրած Ավանյանները գալիս հասնում են Զնագեզուր: Հովհաննեսի սերունդը, ի պատիվ պապի ստանում է Անանյան ազգանունը: Խիստ հեղիանակավոր էր նաև Անանի կինը/Նանը/, նրա անունով ՝Անանյանններին անվանում են նաև Նանանք/նանի ժողովուրդ/:

Հովհաննեսը իր երեք որդիներով՝ Մուսայել, Մուխայել, Ասլան, գաղթում է Արզնի, որտեղ էլ մահանում ու թաղվում է/մինչև  1970 -ական քվականների կեսը Արզնիում եղել է Հովհաննեսի գերեզմանաքարը/:

Հովհաննես պապի երեք որդիները, հետագայում գալիս են Աղստևի հովիտ և սկսզբնավորում Անանյանների այժմյան տոհմը:

Մշակումը՝ Միքայել Անանյանի

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար