Ընդունելության կարգ

Առաջին դասարան ընդունվում են նրանք, ում 6 տարին լրանում է մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը: 2-5 րդ դասարաններ ընդունվում են այլ դպրոցների  համապատասխան դասարանների  սովորողները(կամ սովորողի զարգացման մակարդակին,առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանինհամապատասխան` սահմանված կարգով), ում ծնողներն ընտրում են ծրագիրը և կնքում են ուսումնառության պայմանագիր:

  Դպրոցի  ղեկավարը 2017—2018 ուստարվա ընդունելության համար դիմող ծնողներին ներկայացնում է հաստատությունըուսումնական գործունեության կազմակերպման պայմանները, հիմնական փաստաթղթերը` ուսումնական պլանի, ուսումնառության պայմանագրի, պայմանագրի հավելվածի (ծնողի ցանկության դեպքում` նաև երկարացված ուսումնական օրվա, լրացուցիչ կրթության կազմակերպման կարգեր և ուսումնառության պայմանագրի` այդ հավելվածները) նախագծերը, պատասխանում հարցերին: Ծնողի` փաստաթղթերին վերաբերող առաջարկությունները գրանցվում է տեղում, ծնողին ներկայացնում առցանց արձագանքելու հնարավորությունը (անհրաժեշտությանդեպքում` տեղում կազմակերպում ծնողի՝ կայքից օգտվելու հմտությունների ուսուցում): Ընդունվող սովորողը  ծնողի ընտրած օրերին (սկսած մեկ շաբաթից)մասնակցում է դպրոցում կազմակերպվող ուսումնական ճամբարին`ծրագրի ղեկավարի որոշմամբ ընդգրկվելով «Ամառային պարտեզում»կամ «Ամառային դպրոցի» ջոկատներից մեկում: Ճամբարի ընթացքում 2-5-րդ դասարանցիները  մասնակցում են   հատուկ դասընթացի, որտեղ նրանց ներկայացվում են էլ. փոստից, ուսումնական կայքից օգտվելու հմտություններ, բացվում են կայքում նրանց անհատական էջերը: 3-5-րդ դասարանցիներին սովորեցնում են բլոգ բացելու և բլոգից օգտվելու հմտություններ:

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար