Առցանց քննարկում

Կարծիք

Ինձ շատ դուր եկավ մեր ճամբարը ամեն ինչով, նույնիսկ այն, որ մենք պարտվեցինք գիտակների ակումբում, այն,որ մենք գնում էինք մեր ավագ ընկերների հետ պարել սովորելու:Ինձ համար ամենալավ օրը այն օրն էր, երբ մենք արձակուրդից հետո եկանք դրոց և նորից իրար տեսանք:Ես շատ կուզեի, որ ամառաին արձակուրդների ժամանակ էլ լիներ ճամբար և մենք բոլորս գայինք և նորից զվարճանայինք ընկերներով:
Այսօր ճամբարի վերջին օրն է: Ես շատ եմ տխրել, որ ճամբարը վերջացավ: Այս երեք շաբաթվա ընթացքում մենք շա՜տ լավ ու հետաքրքիր բաներ արեցինք: Ինձ ամենաշատը դուր էր գալիս, երբ մենք գնում ենք խոհանոց և համեղ բաներ ենք պատրաստում: Օրինակ՝ աղցաններ, թխվածքաբլիթներ, կեքսեր, տրյուֆելներ և այլն: Ինձ նաև ամենաշատը դուր եկավ հեծանվավարությունը: Այս երեք շաբաթվա ընթացքում ես ավելի հագեցած օր եմ ունեցել, քան ես կարծում էի: Ինձ նաև դուր եկավ, որ մենք բժշկական փայտիկներից նկարակալներ էինք պատրաստում: Նաև մենք մասնակցել ենք Գիտակների մրցույթին: Իսկ հաղթողներին տվեցինք շատ հետաքրքիր ռուսերեն ամսագիր: Մենք ճամբարի ընթացքում ամենաշատը խաղում էինք, օրինակ՝լոտո, դե խաղա, մոնոպոլիա, այլ կերպ և այլն: Մի անգամ մենք խաղում էինք դե խաղա խաղը, այդ խաղի ընթացքում մենք այնքան ծիծաղացինք, որ արդեն մեր շունչը կտրվում էր: Եվ ամենահավես պահերից մեկն այն է, որ մենք գնում էինք սահանկ քշելու: Մենք նաև հետաքրքիր բնագիտական փորձեր էինք անում Բնագիտատեխնիկական ստուգատեսի համար: Ես ուզում եմ ասել, որ մենք նաև ագարակ էինք գնում, բայց դրա վատն այն էր, որ այնտեղից վատ հոտ էր գալիս, իսկ լավն, որ այնտեղ շատ գեղեցիկ ձիեր կային: Ես շատ եմ ուզում, որ արձակուրդների փոխարեն լինի ճամբարներ: Մի խոսքով շատ ուրախ և ուսումնական տարբեր գործունեություններով հագեցած անցավ այս երեք շաբաթը: Ինձ շատ դուր եկավ այս ճամբարը: Եվ հիշեցնեմ, որ այս երեք շաբաթը ստուգատեսային էր, մենք մասնակցեցինք՝ Դիջիթեքին, հայտ ուղարկեցինք, Բնագիտատեխնիկական ստուգատեսին՝ բազմապիսի փորձեր, և մարզական ստուգատեսին՝ մի լավ լողացինք: Հավեսի կտոր ճամբար:
Ստուգատեսային ճամբարում շատ լավ է, մենք ճամբարում ամեն ինչ անում ենք, օրինակ՝ հեծանիվ ենք վարում, սահնակներ, դահուկներ, ճամփորդությունների ենք գնում, օրինակ մենք այսօր բակում սահնակ էինք վարում, մեր պատումների վրա ենք աշխատում , մենք մասնակցում ենք նաև տարբեր ֆլեշմոբերի, բնագիտական փորձեր ենք կատարել: Գիրք ենք ընթերցել:
Ամանորյա տոներից հետո սկսվեց մեր ուսումնական ճամբարը: Այս ճամբարում մենք շատ բաներ սովորեցինք: Ամեն առավոտ մենք գնում էինք ընդհանուր պարապմունքի: Ընդհանուր պարապումքից հետո մենք բաժանվեցինք ջոկատների: Մեր ջոկատի ղեկավարը ընկեր Սոնան էր: Մենք ճամբարի ընդացքում տարբեր բաներ արեցինք և սովորեցինք. Օրինակ՝ մենք սովորեցինք պիցցա պատրաստել և տարբեր բնագիտական փորձեր: Ամեն օր մենք տարբեր փորձեր էինք անում, օրինակ՝ թեյի պարկով, ավազով, սպիրտով և սոդայով, ժայթքող հրաբուխ, օսլայով և ջրով, որը կոչվում է ոչ Նյուտոնական հեղուկ և էմեմդեսով: Այս ճամբարի ընդացքում եղել են տարբեր ֆլեշմոբներ. ռուսերենից, անգլերենից, մաթեմատիկայից և շախմատից: Այդ ֆլեշմոբները շատ հետաքրքիր են: Ճամբարի ընդացքում մենք նաև գնացել ենք դեպի Ջրվեժ: Ճամբարի ընդացքում մեզ հյուրընկալեցին և մեզ համար վարպետության դաս անցկացրեցին Մարգարյան Հայկի հայրիկը, ով աշխատում է Հ1 հեռուստաալիքում, և Արմեն Եթիբարյանը, ով անիմացիաների մասնագետ էր և մեզ պատմեց թե ինչպես են ստեղծվել կինոները և մուլտֆիլմները: Նաև մենք ճամբարի ընդացքում վարել ենք հեծանիվ, սքեյթ, անվաչմուշկներ և սահնակ: Այս ճամբարը իմ համար շատ հետաքրքիր էր:
Մենք ճամբարի ընթացքում զարգացրեցինք մեր գիտելիքները, խաղացինք հետաքրքրաշարժ խաղեր և ընթերցեցինք բազմաթիվ գրքեր: Մասնակցում էինք առավոտյան ընդհանուր պարապունքին: Վարեցինք հեծանիվ միջանցքում: Գնացինք Մայր Դպրց փորձեր արեցինք և շատ ուրախացանք: Հետո սկսեցինք Անբան Հուռի հեքիաթին պատրաստվել, որպեսզի բեմի վրա խաղանք դերերով:
Այս երեք շաբաթբվա ընթացքում, մենք սովորեցինք շատ բաներ պատրաստել, կատարեցինք զանազան փորձեր, ու հետազոտություններ, գնացինք ճամփորդությունների, իմացանք անիմացիայի մասին ու գտանք հեռուստաընկերության գաղտնիքները վարպետության դասերի ժամանակ։ Այս երեք շաբաթը շատ լավ անցան, և ես կուզեմ, որ ստուգատեսային ճամբարը երկարացվի։
Մենք այս ճամբարի ժամանակ բաժանվել էինք ջոկատների, մեր ջոկատի անունը Խուստուփ է, իսկ կարգախոսը՝ Խիզախ է Նա, ով ունակ է լինել լավ ընկեր, իսկ մենք էլ Խուստուփի արծիվներն ենք: Նաև Խուստուփի արծիվ եղել Գարեգին Նժդեհը: Այս ճամբարի ժամանակ մենք սահնակ և դահուկ ենք վարել, ռուսերեն թարգմանություն կատարել, բնագիտատեխնիկական ստուգատեսին և edudigitec-ին մասնակցել, youtube-ի ալիք ենք բացել: Համեղ աղցաններ և կեքսեր պատրաստել: Այս ճամբարը շատ համեղ, հետաքրքիր և զվարճաի ճամբար էր:
Մենք այս երեք շաբաթները շատ լավ անցկացրեցինք։ Հեծանիվ և սահնակ քշեցինք, շախմատ, «Մոնոպոլիա», «Լոտո» ու «Այլ կերպ» խաղացինք, մասնակցեցինք «Գիտակների ակումբի» խաղին, պիցցա և մրգային աղցան պարաստեցինք։ Նույնիսկ լողացել ենք։ Պարել ենք «Մշո Խըռ» և «Կարնո Քոչարի»։ Մասնակցել ենք Դիջիթեքին, Մարզական և Բնագիտատեխնիկական ստուգատեսներին։ Ունեցել ենք ֆլեշմոբներ։ Բեմականացրել ենք «Անբան Հուռին» և «Անհաղթ աքլորը» հեքիաթները։ Ճամփորդեցինք Չարենցի կամար և Ջրվեժի արգելոց։ Կուզեի էլի շարունակվեր ճամբարը։
Մենք ճամբարի ընթացքում զարգացրեցինք մեր գիտելիքները, խաղացինք հետաքրքրաշարժ խաղեր և ընթերցեցինք բազմաթիվ գրքեր: Մասնակցում էինք առավոտյան ընդհանուր պարապունքին: Վարեցինք հեծանիվ միջանցքում: Գնացինք Մայր Դպրց փորձեր արեցինք և շատ ուրախացանք: Հետո սկսեցինք Անբան Հուռի հեքիաթին պատրաստվել, որպեսզի բեմի վրա խաղանք դերերով: Գնում էինք Մայր Դպրոց սովորեցինք Կառնո քոչարի պարը: Մենք հաճույքով ենք պարում: Խաղում էինք Մոնոպոլիա և Այլ կերպ խաղերը: Իսկ երբ վերջացնում էինք սկսում էինք օրվա մասին լուսաբանել: Մի խոսքով ճամբարը շատ լավ անցավ և ինձ շատ դուր եկավ:
Ինձ համար այս Ճամբարը շատ-շատ լավ անցավ: Ինչու, որովհետև մենք ունեինք բարի և լավ ջոկատավար և երկարօրյայի կազմակերպիչ, հետո որ մենք ամեն հնարավոր բան արեցինք՝ բնագիտական փորձեր, մարզական խաղեր, հեծանվավարություն, ընթերցանություն, պարի ուսուցում: Մեզ պար էին սովորեցնում ն հարգելի Վաչեն և հարգելի Արսենը: Նրանք նույնպես շատ բարի և լավն էին: Ես շատ կուզեի, որ նորից այսպիսի Ճամբարներ լինեն: Մի խոսքով, մեր Ճամբարը լավ անցավ, ոչ միայն լավ բաներ անելու համար, այլ նաև մեր լավ դասատուների շնորհիվ: Հիմա կպատմեմ, թե նրանց շնորհիվ ինչեր ենք արել. մենք սովորել ենք այն պարերը, որոնք չգիտեինք՝ յարխուշտա, Մշո խըռ և Կարնո քոչարի, մասնակցել ենք գիտակների ակումբին, պատրաստել ենք նկարակալներ, կատարել ենք բնագիտական փորձեր, մասնակցել ենք համեղ խոհանոցին և մեր ձեռքերով պատրատել ենք թխվածքաբլիթներ, կեքսեր, մրգային աղցան, մարզական խաղեր ենք խաղացել, վարել ենք սահնակ, հեծանիվ և դահուկ: Կատարել ենք ռուսերենի թարգմանություն: Այս ամենը մենք կատարել ենք մեր ուսուցիչների շնորհիվ:
Մենք վերջին երեք շաբաթների ընթացքում մասնակցում էինք ճամբարի և սովորեցինք շատ հետաքրքիր բաներ: Մանակցեցինք երկու վարպետության դասի, այդ ընթացքում սովորեցինք տարբեր մասնագիտություններ: Բացի վարպետության դասից մենք սովորեցինք սահնակ վարել, ոմանք սկսեցին լավ վարել, իսկ ոմանք այդպես էլ չսովորեցին: Մենք նաև կատարեցինք բազում բնագիտական փորձեր: Սա դեռ ավարտը չէ, մենք գրեթե ամեն օր պարում էինք Յարխուշտ և Մշո Խըռ: Նաև պատրաստեցինք շատ համեղ ուտեստներ, որոնք ես մեծ հաճույքով նորից կուտեի: Այս ճամբարի ընթացքում մենք նաև պատրաստել ենք գեղեցիկ նկարակալներ:
Ինձ շատ դուր եկավ ճամբարը: Մենք խաղացինք, այցելեցինք Չարենցի կամարը և կլոր սեղանների մասնակցեցինք: Մենք նաև պիցցա և մրգային աղցան պատրաստեցինք: Ստուգատեսների նյութերը ներկայացրեցինք, և մեր Անբա Հուռին բեմադրեցինք: Մի խոսքովՙ ամեն ինչ լավ էրՙ ես կուզեի,որ այս ճամբարը չվերջանար:
Տոներից հետո մենք եկանք ճաբար: Ինձ շատ դուր եկավ այս ճամբարը:Ես շատ բաներ հասկացա, օրինակ, մենք հասկացանք, որ միշտ պետք է ընկեր լինել և միշտ հասնել ընկերներին:Մենք պիցցա պատրաստեցինք,մրգային պաղպաղակ, ադիբուդի և նկարակալ:
Մեր օրերը շատ հետաքրքիր են անցնում։Մենք շատ խաղեր ենք խաղում։ Հ1 հեռուստաընկերության մասնագետի վարպետության դասին տեղեկություն ստաացանք, մենք ճամբարի օրերին պատրաստեցինք պիցցա, տրյուֆել, քապ քեյք, մրգային աղցան, պոպկոռռն և նկարակալ։Մեր օրը ճամբարում շատ հետաքրքիր է անցնում։ Ես կուզենայի նմանատիպ ճամբար ամեն տարի լիներ։
Ճամբարը ուսման մեկ այլ եղանակ է, մեկ այլ աշխարհում: Ճամբարային յուրաքանչյուր օր ունեցել է իր լուսաբանումը՝ մեդիա տետրում՝ բլոգում: Ճամբարը հագեցած էր «Կլոր սեղան»-ներով, համեղ խոհանոցով, խաղերով, ստուգատեսներով և իհարկե ժպիտներով: Յուրաքանչյուր օր ուներ իր հագեցած ծրագիրը: Ճամբարին ունեցանք հիանալի ճամփորդություն՝ Ողջաբերդ, Չարենցի կամար, Ջրվեժ: Ճամբարին պատրաստեցինք համեղ տրյուֆելներ, կեքսեր, թխվածքաբլիթներ...: Ես համի համար չգրեցի, թե ինչ ենք պատրաստել, այլ համախմբվածույթան, որը մեզ օգնեց ավելի համեղ դարձնել յուրաանչյուր ուտելիք: Ճամբարի ժամանակ մասնակցեցինք ստուգատեսների՝ հայտեր ուղարկեցինք, գիրք նկարազարդեցինք, թարգմանություններ կատարեցինք: Մասնակցեցինք «Գիտակների խաղ»-ին, մեր խմբի անունը դրեցինք մեր ջոկատի անվանումը՝ «Խուստուփ»: «Խուստուփ»-ը լեռ է՝ Սյունիքի մարզում, Խուստուփի արծիվ է եղել Գարեգին Նժդեհը: Ես մեծ բավականություն ստացա Մարմնամարզական ստուգատեսից: Ճամբարի ընթացքում կատարել ենք շատ հետաքրքիր բնագիտական փորձեր՝ օսլայով և տաք ջրով, կիտրոնի աղով և սոդայով.....: Վերջերս մասնակցեցինք «Վարպետության դաս»-ի, որը վարում էր ATV հեռուստաալիքի լրագրողուհի՝ Անահիտ Բեկյանը: Խոսեցինք լրագրության մասին: Այցելել ենք ագարակ, ձիերին տեսնելու, կեր տալու, մաքրելու: Ճամբարային առաջին օրը սահնակների մրցույթ կազմակերպեցինք: Երկարացված օրվա ընթացքում իջնում էինք բակ և սահնակներով սահում:Ես համոզված եմ, որ առջևում դեռ շատ ճամբարներ են լինելու: Շնորհակալություն:
Իմ կարծիքով ճամբարը շատ լավ անցկացրեցինք: Մենք խաղացինք,գրեցինք,սահնակ վարեցինք,սովորեցինք և այլն: Ես շատ- շատ եմ ուզում,որ մեր ճամբարը շարունակվի:

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար