« Անթերթ գիրքը». փետրվարյան ֆլեշմոբի ընթերցանության ընտրանի

Մի Անթերթ գիրք է լինում: Սա տխուր-տխուր մտածում է, թե ինչո՞ւ ուրիշ գրքերը թերթեր ունեն, իսկ ինքը` չունի: Էդ պահին տուն է մտնում մի տղա: Վերցնում է, բացում գիրքը ու զարմանքով տեսնում, որ թերթեր չունի: Եվ որոշում է, որ ինքը պիտի հեքիաթներ գրի ու դնի գրքի մեջ: Այդպես էլ անում է, իսկ մենք էլ կարդում ենք այդ նոր հեքիաթները, բայց երազի մեջ:

Եվգենյա Սուքոյան 4.2

«Անթերթ գիրքը»

Լինում է չի լինում, մի ընտանիք է լինում: Այդ ընտանիքում լինում են քույր և եղբայր: Նրանք անընդհատ վիճում էին: Ամեն օր նրանք գիրք էին կարդում, բայց ամեն օր պարտադիր մի թերթ պոկում էին: Մի օր էլ եղբայրը թաքուն գիրքը վերցրեց և քրոջ սիրելի թերթերը պոկեց: Քույրը դա տեսավ և սկսեց եղբոր թերթերը պոկել: Եվ այդպես այդ գիրքը դարձավ անթերթ` իր տիրոջ պես:

Անահիտ Հովհաննիսյան 5.2

Կար մի գիրք: Այդ գիրքը ինձանից շատ ժամանակ չխլեց, որ ես հասկանամ թե ին՞չու է այն կոչվում <<Անթերթ գիրք>>: Ես ձեռքս վերցրեցի այդ գիրքը, կարդացի ամբոջ բովանդակությունը և հասկացա, որ ոչինչ չհասկացա, որովհետև այն ո’չ իմաստ ուներ ոչ էլ` հեղինակ: Գիրքը առանց հեղինակի և մտքի չունի թերթեր: Միայն այդ դեպքում գիրքը անթերթ կլինի:

Հարությունյան Աննա 4.2

Լինում է չի լինում, մի անթերթ գիրք է լինում: Այդ գրքում ապրում էին բազմաթիվ հեքիաթներ: Այդ անթերթ գիրքը կարդացվում է միայն գիշերները և ամեն գիշեր այդ անթերթ գրքից ինձ համար տարբեր և շատ հետաքրքիր հեքիաթներ են կարդում, որոնք ես տեսնում եմ նաև երազում:

Անահիտ Մկրտչյան 4.2

Լինում է , չի լինում, մի անթերթ գիրք է լինում: Նա շատ է տխրում , որ իրեն ոչ ոք չի կարդում և չի հավանում: Բայց նա ինքն էլ է իմանում, թե ինչն է դրա պատճառը: Մի օր որոշում է գիշերով մտնել գրապահարան, բոլոր գրքերից պոկել ամենահետաքրքիր էջերը և կպցնել իրեն: Հաջորդ օրը , երբ երեխաները որևէ գիրք են կարդում, ամենահետաքրքիր տեղում էջը պակասում է: Նրանք զարմանքով սկսում են փնտրել և բոլոր էջերը գտնում են Անթերթ գրքում:

Արմեն Մարտիրոսյան 4.2

Անթերթ գիրք

Մենք ամեն օր համակրգչով կարդում ենք շատ նորություններ, հետաքրքիր պատմությոններ, նայում զանազան թեմաներով գունավոր լուսանկարներ: Ինչքան երկար ենք նստում համակարգչի առջև ,այնքան չենք ուզում կտրվել : Ինձ համար ինտերնետը անթերթ գիրք է : Իհարկե` իսկական գրքերն էլ են շատ լավը , բայց նոր տեխնալոգիաները հնարավորություննն են տալիս ավելի շատ ինֆորմացիա ստանալ, ավելի շատ հետաքրքիր նյութեր կարդալ:

Լիլիկ Երիմյան 5.1

 

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար