Առցանց դաս,քննարկում,վերլուծություն…

Կարծիք

Ես օգտվել եմ այդ տնակի գրքերից.Ես ծանոթացա նոր մանկական ստեղծագորությունների հետ:Կուզենայի,որ ավելի մեծ տնակ գա մեզ հյուր լիքը նոր գրքերով...
«Զանգակ» տնակի գրքերից ես ընթերցել եմ «Էմիլը Լյոնբերգայից»,«Երկնագույն Ներտ«,«Հեքիաթներ հեռախոսով» գրքերը,որոնք շատ հետաքրքիր էին:Սիրով կսպասեմ մանկական նոր ստեղծագործույունների,որոնք կհրատարակի «Զանգակ» հրատարակչությունը:
Երբ այս տնակը եկավ իր հետաքրքիր գրքերի հետ, մեր դպրոցում փոփոխություններ եղան: Շատ հաճելի, գեղեցիկ, հետաքրքիր և զվարճալի գրեր կային այդ տնակում: Մեր ընթերցասրահում բոլոր գրրքերը յուրահատուկ են, զվարճալի և հետաքրքրաշարժ: Ովքեր հասցրել են այդ տնակից որևէ գիրք ընթերցել շա~տ լավ է, իսկ ովքեր, որ չեն հասցրել սպասենք միասին նորանոր և հետաքրքիր գրքերով լի տնակին: Այս տնակով մեր դպրոցը իսկական տնակ էր դարձել կարծես մի հեքիաթային և կախարդական աշխարհում լինեինք, որտեղ միայն բոլորը գերադասում են ընթերցել և կարծես այդ կախարդական աշխարհում իշխում էին միայն ու միայն գրքե~~~րը......սպասեք նորերին և հիացեք <<Զանգակ>> հրատարակչության գրերով:
Ինձ շատ էր դուր եկել «Զանգակ» տնակը,որովհետև այն իր 25 գրքերով հարստացրել էր մեր ընթերցասրահը:Նույնիսկ ես կուզենայի ,որ այդ տնակից նաև մեր տանը լիներ:Ես այդ տնակի գրքերից կարդեցել եմ «Չիպոլինոյի արկածները»,ծանոթացել մի քանի նոր մանկական ստեղծագործությունների:
Ինձ շատ է դուր եկել ՙ,,Զանգակ,, հրատարակչության փոքրիկ տնակը:Տնակից ես կարդացել եմ 5 գիրք:Տխուր եմ,որ տնակը հեռանում է մեզանից:Այն ես շատ էի սիրում:Համոզված եմ,որ կբերեն ավելի մեծը և ես բոլոր գրքերը կկարդամ:
Ես շատ եմ սիրում «Զանգակ» հրատարակչության տնակը:Տնակի մեջ կային շատ հետաքրքիր գրքեր:Տնակի շնորհիվ մենք ծանոթանում ենք շատ հեղինակների հետ: Ես տնակից կարդացել եմ շատ գրքեր օրինակ՝ Պիթեր Փենը, Շեքսպիրի փոթորիկը և այլ գրքեր: Ես տխուր եմ, որ տնակը գնաց, բայց հուսով եմ, որ կբերեն ավելի մեծ ավելի շատ գրքերով լի տնակ:
Ինձ շատ է դուր եկել «Զանգակ» հրատարակչության գրքերի տնակը:Ես այդ գրքերի լավագույն ընթերցողն եմ:Ես մի քանի գիրք եմ կարդացել և խորհուրդ կտամ , որ մյուսները անպայման կարդան:Մեր գրադարանը այդ տնակի շնորհիվ հարստացավ իր նոր գրքերի տեսակներով:Բայյց ես տհուր եմ , որ տնակը հեռանում է մեր գրադարանից :Հուսով եմ , որ նա էլի կվերադարնա:
Տնակի գրքեր շատ լավն էին ու հետաքրքիր: Տնակի գրքերի շնորհիվ ես կարդացի և ծանոթացա նոր սեղծագործությունների ու նոր հեղինակների:
Ես կուզենայի,որ այդ տնակից ավելի մեծ տնակ լինի մեր ընթերցասրահում,ավելի շատ գրքերով: Ինչպես նաև,որպես լրագրող կուզենայի հանդիպել նաև այդ գրքերի թարգմանիչների հետ...
Շնորհիվ գրապահարան տնակի գրքերից մի քանիսը ես կարդացել եմ ձմեռային արձակուրդների ժամանակ:Լավ էր,որ ծանոթացա նոր մանական գրականության հետ:Լավ կլիներ,որ ավելի շատ գրքեր լինեին...
Ես տնակից կարթացել եմ <<Օզի կախարդը>> գիրքը: Այդ գիրքը շատ լավն էր: Նույնիսկ այդ գրքի ֆիլմը կա: Ֆիլմը և գիրքը իրարից շատ բաներով են տարբերվում, բայց բովանդակությունը նույնն է:

Կարծիք ավելացնել

CAPTCHA
Մուտքագրեք կոդը՝ կարծիքը հրապարակելու համար